01/17/2026

Կառավարությունը 352 մլն դրամ հատկացրեց STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրի համար

Կառավարությունը 352 մլն դրամ հատկացրեց STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրի համար

ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 352,226.5 հազար դրամ:

Զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախորդ նիստին այս հարցը բարձրացվել է, քննարկվել, որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել կազմակերպությանը, որ ապահովվի բնական աշխատանքը, սակայն հետագայում ռոբոտատախնիկական լաբորատորաիաների ներդրման այս ծրագրի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տանել, որ նոր խաղացողներ ներգրավվեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Տրամաբանությունը հետևյալն է. այս պահին ունեցած լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, ըստ անհրաժեշտության նոր լաբորատորիաների ներդրումը նույնպես, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այստեղ ևս մենաշնորհային քաղաքականություն չենք վարում, գործընկեր կազմակերպության հետ համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկների համար, դրանց ֆինանսավորման ու գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»:

Հարությունյանը հայտնեց, որ այս ՀԿ-ն առաջարկ է ներկայացրել նաև ամբողջական ներդրման, խոստացավ՝ այդ փաթեթը կքննարկեն, դրա տակ պետք է լուրջ ծրագիր ներդրվի, նաև տեղեկացրեց, որ եղած գումարը թույլ է տալիս, որ ծրագիրը շարունակվի և դպրոցներում ավելանան լաբորատորիաները: Նա ասաց, որ այս տարի լաբորատորիաների թիվը մոտավորապես 350-ի կհասնի, այս պահին 260 լաբորատորիա կա և 304 խմբակավար:
 
shantnews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: