01/17/2026

Մարզերում երկու հարյուր բժշկի թափուր տեղ կա

Մարզերում երկու հարյուր բժշկի թափուր տեղ կա

Շրջաններում բժիշկների պակասի խնդրի լուծման նպատակով Հայաստանի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում պայմանագիր կկնքի օրդինատորների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո հինգ տարով աշխատանքի տեղավորվեն շրջաններում։ Այս մասին մարտի 25-ին բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկուցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում շրջաններում կան երկու հարյուր մասնագետի թափուր տեղեր։ ,Մարզերում հիմնականում զգացվում է անեսթեզիոլոգների պակաս։ Անցած տարի մեզ տվեցին 49 տեղ, եւ մենք պայմանագրեր ենք կնքելե,- պարզաբանել է Նանուշյանը։

Նա նաեւ նշել է, որ երեք ամսով մարզեր կուղարկվեն  նաեւ երեւանյան բուժհաստատությունների բժիշկներ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: