01/17/2026

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանի մոտեցումները

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանի մոտեցումները

ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում:

ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 25–ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: