01/17/2026

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ  հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։ Նա այս օրերի ընթացքում եղել է տարբեր հանրային վայրերում և ունեցել բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում, դիմել սպասարկման տարածքային պոլիկլինիկա պատվաստում ստանալու նպատակով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: