01/17/2026

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Մարտի 25-ին, ժամը 12:53-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին` արջի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան Մ-2 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Հ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա.Հ.-ը և ուղևոր Վ.Դ.-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վ.Դ.-ը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: