01/17/2026

Արցախի ՊԲ-ի բարձրաստիճան զինվորականները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

Արցախի ՊԲ-ի բարձրաստիճան զինվորականները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են լինելու բարձրաստիճան զինվորականների շրջանում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, որի պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի փոփոխությունից հետո»,– նշված է հոդվածում:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` Օգանովսկու պաշտոնանկությունը պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով: Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ ևս` Գարիկ Սաֆարյանը, որը անցած տարի տևական բուժման կուրսեր է անցել: Իսկ տեղակալներից երրորդը` Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ փոփոխությունները սրանով չեն ավարտվելու, և գուցե հաջորդ ալիքը բարձրանա։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: