01/17/2026

Հենց նշանակություն ունենա գիտելիքը, ոչ թե դիպլոմը, այն ոչ մեկին պետք չի լինի. Մելքումյան

Հենց նշանակություն ունենա գիտելիքը, ոչ թե դիպլոմը, այն ոչ մեկին պետք չի լինի. Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ մարտի 26-ի նիստում անդրադարձավ տեսակետին, որ Հայաստանում «վճարում են չսովորելու համար»: Դա, ըստ պատգամավորի, դրդապատճառ ունի:

«Չսովորելու համար վճարում են, այսինքն՝ դիպլոմը պետք է, որ հետո այն ստացողը տեղավորվի մի տեղ, հենց խնդիր լուծվի, որ դիպլոմը նշանակություն չի ունենալու, գիտելիքն է ունենալու, հաստատ որևէ մեկը չի վճարելու չսովորելու համար: Եթե դիպլոմով մարդը գիտելիք չունի, որևէ տեղ չի տեղավորվելու, հաստատ այն ոչ մեկին պետք չէ»,- ասաց նա:

Մելքումյանը նաև ասաց՝ հարց է առաջանում, թե կարմիր դիպլոմով ավարտած ուսանողն ի՞նչ աշխատավարձ է ստանում կամ ընդհանրապես աշխատանք ունենո՞ւմ է, թե՞ ոչ:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: