01/17/2026

Մարզիչը գոհ է. Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմը գերազանց է հանդես եկել

Մարզիչը գոհ է. Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմը գերազանց է հանդես եկել

Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով:

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմի Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց է հանդես եկել։

Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ազգային թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Մենք 100 տոկոսանոց արդյունքի հասանք, քանի որ մեր 4 մասնակիցներն էլ դուրս եկան եզրափակիչ:  Ոչ մի թիմ նման արդյունք չի գրանցել: Մեզ համար անսպասելի և հաճելի էր եզրափակիչում 3 մեդալ նվաճելը: Եթե նման ելույթներ ունենանք Եվրոպայի առաջնությունում, շատ լավ կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Մարզիչի գնահատմամբ` հրաշալի է հանդես եկել Արթուր Դավթյանը, ով վնասվածք ուներ, սակայն կարողացել է մեդալ նվաճել:

«Հավաքականը մեծ դժվարությունների է բախվում, քանի որ թիմը բժիշկ չունի, և մարզիկները վնասվածքների ժամանակ չգիտեն՝ ինչ անել: Մի քանի օրից մեկնում ենք Թբիլիսի ուսումնամարզական հավաքի, որին կմասնակցեն նաև երիտասարդ մարմնամարզիկները»,-եզրափակեց մասնագետը:

Հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը ևս գոհ է մարզիկների գրանցած արդյունքից։ «Մերոնք լավ աշխատանք կատարեցին, մարզիկների ելույթը սպասվածից ավելին էր»,–ասաց նա:

Նշենք, որ Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակեների վարժությունում՝ երկրորդ, իսկ Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: