01/17/2026

Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութը Հայաստան բերելու փորձը

Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութը Հայաստան բերելու փորձը

Ծառայողական շունն արգելված նյութեր է հայտնաբերել մեքենայում և տաբատի հատուկ գրպանում։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։

Նշվում է, որ ապօրինի գործողությունները բացահայտվել են անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում տրանսպորտային միջոցի ու պետական սահմանը հատող անձանց զննման ժամանակ։

Незаконный провоз наркотиков на территорию Армении
© PHOTO : PRESS OFFICE OF THE FSS OF RF
Թմրանյութ

 

Առաջին դեպքում ծառայողական շունն արգելված նյութերը հայտնաբերել է տրանսպորտային միջոցի սրահում, իսկ երկրորդ դեպքում տաբատի` հատուկ կարված գրպանում։

Երկու դեպքում էլ թմրանյութերը փորձել են անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները։ Նրանք նշել են, որ Հայաստան էին գալիս հանգստյան օրերն անցկացնելու համար։

Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Այժմ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում միջադեպերի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: