01/17/2026

Որևէ մեկի «մարդը» չեմ, որևէ մեկի թեկնածուն չեմ լինելու.Վիտալի Բալասանյանը կառաջադրի իր թեկնածությունը

Որևէ մեկի «մարդը» չեմ, որևէ մեկի թեկնածուն չեմ լինելու.Վիտալի Բալասանյանը կառաջադրի իր թեկնածությունը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը։ Մեր այն դիտարկմանը, թե ինքը ՀՀ նախկին իշխանությունների նախընտրած թեկնածուն է լինելու, Բալասանյանը պատասխանեց.«Ես որևէ մեկի թեկնածուն առ այսօր չեմ եղել։ Ես առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել, բայց որևէ մեկինը չեմ եղել,եղել եմ նախագահի թեկնածու, բայց որևէ մեկինը չեմ եղել։ Ես անձի չեմ պաշտպանում, իմ լուման եմ դրել, որ մենք չգնանք տարանջատման, ես անձի համար չեմ եկել Հայաստան ու անձի համար չեմ ծառայել»։

Բալասանյանը ընդգծեց.«Ես բոլոր նախագահներին հարգել եմ և հարգում եմ։ Ես որևէ մեկի մարդը չեմ եղել, այսօր էլ որևէ մեկի թեկնածուն չեմ լինելու, կլինեմ ընտրողների թեկնածուն ու կծառայեմ ժողովրդին։ Խոստանում եմ բոլորին ծառայել, կլինեմ մաքուր ու ազնիվ»։

Վիտալի Բալասանյանի հետ զրուցել ենք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի, բանակցային գործընթացի շուրջ։ Հարցազրույցի այդ հատվածը կարող եք դիտել «Առաջին լրատվական»-ի կայքէջում ապրիլի 2-ին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: