01/17/2026

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

Oրակարգում ընդգրկված են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծերի քվեարկություններ:

 
 Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրակարգում են նաև կառավարության կողմից ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և «Բաժնետիրական ընկերութունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը:  Քվեարկության կդրվի նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի` կուրսային, դիպլոմային  և այլ աշխատանքների վճառքի գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնությունը և մի քանի այլ նախագծեր:

Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: