01/17/2026

Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել

Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել

Հայ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:

ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ.Սարաջյանի դին։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և հավելում, որ ճշտած տվյալների համաձայն՝ Մ.Սարաջյանը ՀՀ քաղաքացի է։

Համաձայն իրավապահ մարմինների փոխանցած տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: