01/17/2026

ԵԽԽՎ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵԽԽՎ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես  հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: