01/17/2026

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 32-ամյա օպերատորը Toyota Vitz-ով բախվել է բետոնե պատնեշին, օպերատորն ու հիդրոկայանի տնօրենը տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 32-ամյա օպերատորը Toyota Vitz-ով բախվել է բետոնե պատնեշին, օպերատորն ու հիդրոկայանի տնօրենը տեղափոխվել են հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 12։30-ի սահմաններում Կապանի բնակիչ 32-ամյա Արա Հարությունյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 32 NN 444 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանն ու նրա ուղևոր 31-ամյա Վահագն Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բշժկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանն աշխատում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես օպորատոր, իսկ Վ․ Դավթյանը «Աստղաբերդ» հիդրոկայանի տնօրեն։

Դեպքի վայր են են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: