01/17/2026

Սերժի և Ռոբերտի տեղը լավ գիտեք, Վազգենին հանգի՛ստ թողեք․ Սուրեն Աբրահամյան

Սերժի և Ռոբերտի տեղը լավ գիտեք, Վազգենին հանգի՛ստ թողեք․ Սուրեն Աբրահամյան

Վազգեն Սարգսյանը սրբություն է եղել, մի՛ մտեք այս քաղաքական խարդավանքների մեջ։ Նա և Կարեն Դեմիրճյանն իրենց արածով ու չարածով այս պետության հենասյուններն են։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական գործիչ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը։

«Վազգեն Սարգսյանն իր կերպարով սրբություն է եղել, մի մտե՛ք այս քաղաքական խարդավաքների մեջ։ Խնդիր ունեք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, երկուսի տեղն էլ գիտեք, ասեք ինչ ուզում եք։ Ձեր ասածի արժանահավատությունը փաստելու համար մի՛ կպեք Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Հարգանք ու պատկառանք ունեցեք ազգի մեծերի նկատմամբ»,- ասել  է Աբրահամյանը։

Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու, 1998թ․-ի ընտրությունների կեղծման և «Մեղրիի պլանի» մասին առավել մանրամասն խոսում է Ներքին գործերի նախկին նախարար և Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Աբրահամյանը։

24news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: