01/17/2026

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
 
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
 
Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: