01/17/2026

Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Ուղղաթիռն ընկել է և ամբողջությամբ այրվել։

Ղազախստանի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել են 13 զինվորական։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով արտակարգ իրավիճակների կոմիտեին։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` տեղի ժամանակով 17։35–ին, Քիզիլօրդինսկի շրջանում։ Ուղղաթիռն Ակտաուից մեկնել է Շիմկենտ։

Ուղղաթիռն ընկել է անհայտ հանգամանքներում և ամբողջությամբ այրվել։

Պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ ուղղաթիռում եղել են 13 մարդ, կան զոհեր։

Ղազախստանի ՊՆ տվյալներով` թռիչքն իրականացվել է «Ալտին ժեբե» հատուկ ստորաբաժանումների զորավարժությունների և համալիր ստուգման շրջանակում գիշերային ժամերին և բարդ եղանակային պայմաններում։

Հարուցվել է քրեական գործ։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: