01/17/2026

Հայտնի են ՀՀ աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունները. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

Հայտնի են ՀՀ աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունները. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

Հայկական բուհերի շրջանավարտները, որոնք ունեն ՏՏ–ի, տուրիզմի և սպասարկման ոլորտի մասնագիտություններ, ավելի արագ են աշխատանք գտնում։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը Հայաստանի աշխատաշուկայում երիտասարդության դերակատարության մասին հետազոտությունների շնորհանդեսի ժամանակ։

Հետազոտության արդյունքները հիմնված է 18–30 տարեկան հայաստանցի երիտասարդների հարցման վրա, որն անցկացվել է 2018թ.–ի հունիսից հոկտեմբեր։ Հարցմանը մասնակցել է 846 մարդ։

Աղբալյանի խոսքով, ՀՀ ԿԳՆ–ն համագործակցում է տարբեր դոնոր կազմակերպությունների հետ, ընդ որում ամենախոշորը ԵՄ–ն է։

«ԵՄ–ի հետ մենք իրականացրել ենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը երիտասարդների աշխատաշուկայի հետազոտությունների ֆինանսավորումն է, որոնք իրականացրել են «Save the Children» և «World Vision» հայկական գրասենյակները։ Սա շատ կարևոր հետազոտություն է, քանի որ մասնագիտացած կրթության տեսակետից մենք միշտ ունեցել ենք տեղեկատվության պակաս աշխատաշուկայի մասին», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ այդ հետազոտությունները կդառնան առանցքային կրթության ոլորտում պետպատվերների պլանավորման հարցում։ Շատ հաշվետվություններ վկայում են այն մասին, որ պետպատվերը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ 

«Մեր իրականացրած մոնիտորինգի համաձայն, աշխատանքի տեղավորվելու ամենաբարձր ցուցիչն այն շրջանավարտների մոտ է, ովքեր մասնագիտացած են ՏՏ–ի, տուրիզմի և սպասարկման ոլորտներում`80%, իսկ մնացած մասնագիտությունների մասով ցուցիչը կազմում է մոտ 20%», – ասաց նա։ 

Նրա խոսքով, ՀՀ ԿԳՆ–ն աշխատում է, որպեսզի պետպատվերով ավելի շատ տեղեր հատկացվեն այն մասնագիտություններով, որոնք ունեն բարձր պահանջարկ աշխատաշուկայում։ Նա նշեց, որ վերջին տարիներին ավելի ակտիվ աշխատանք է իրականացվում գործատուների հետ։ 

«Կարծես մենք գտել ենք այն բանալին, որը կարող է մոտիվացնել գործատուներին շրջվել դեպի կրթություն։ 2017թ.–ից մենք ներդրել ենք դուալ կրթության համակարգ, որը վատ արդյունքներ չի գրանցում։ Մասնավորապես, մենք ակտիվորեն պայմանագրեր ենք կնքում բիզնեսի հետ պրակտիկայի և ստաժավորման կազմակերպման մասին», – ասաց նա։

Դուալ կրթության դեպքում նախապատրաստման տեսական մասն անցնում է կրթական կազմակերպության բազայի վրա, իսկ գործնականն` աշխատավայրում։

Բացի այդ նա տեղեկացրեց, որ արդեն կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակում բիզնեսը պատրաստ է քոլեջներին տրամադրել սարքավորումներ և տեխնիկա նոր կադրեր պատրաստելու համար։

«Սա երկարատև գործընթաց է և կարծում եմ, որ մի քանի տարի անց գոնե մասնագիտությունների 20%–ով կպատրաստվեն որակավորված կադրեր, և գործատուն ստիպված չի լինի գումար ծախսել վերապատրաստման համար», – ասաց նա:

newsarmenia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: