01/17/2026

Հայաստանից Սիրիա գործուղված մարդասիրական խմբի անդամները ռմբակոծությունից չեն տուժել. Ռուբեն Առաքելյան

Հայաստանից Սիրիա գործուղված մարդասիրական խմբի անդամները ռմբակոծությունից չեն տուժել. Ռուբեն Առաքելյան

Արաբական «Ալ Մայադին» կայանը  հաղորդել էր, որ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ Արաբիա» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները:

 
Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ ռմբակոծվել է նաև Հալեպի Շեյխ Նաջար շրջանը։

Այսօր լուրեր էին շրջանառվում, որ օդանավակայանի տարածքի ռմբակոծության արդյունքում հնարավոր է, որ տուժած լինի նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ թե´ սակրավորները, թե´ բժիշկներն անվնաս են և շարունակում են աշխատանքը

«Հալեպի օդանավականանը նախ` լքված` չգործող օդանավակայան է: Ինքը բավական հեռու է մեզանից: Հրետակոծությունը միայն այսօր չի եղել, անընդհատ էլ լինում է, գիտեք՝ պատերազմ է: Դա որևիցե կերպ մեր խմբի, մեր առաքելության մասնակիցների վրա չի ազդում՝ բավականին հեռու է: Ես առավոտյան եմ խոսել մեր տղաների հետ, ամեն ինչը նորմալ է, աշխատանքները շարունակվում են»,- ասել է Առաքելյանը՝ հիշեցնելով, որ սակրավորների երեք խումբ է աշխատում, իսկ բժիշկները 4 հիվանդանոցներում են իրենց գործունեությունը ծավալում:

Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

 

 shantnews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: