01/17/2026

ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը․ նվազագույն կենսաթոշակը կդառնա 25.500 դրամ

ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը․ նվազագույն կենսաթոշակը կդառնա 25.500 դրամ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը. նախագծին կողմ քվեարկեց 111 պատգամավոր:

Հիշեցնենք, որ այս օրինագծով, կառավարությունն առաջարկել էր նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, որը նախօերին ԱԺ-ում ներկայացնում էր նախագիծը, հարցի զեկուցման ժամանակ ընդգծեց, որ նախագիծն արտացոլում է ԱԺ-ի հավանությունը ստացած կառավարության ծրագիրը։ Ինչպես ասաց փոխնախարարը՝ ծրագրով նախատեսվում է որպես թիրախային նպատակ՝ իսպառ բացառել ծայրահեղ աղքատությունը․

«Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ, նոր տերմին՝ նվազագույն կենսաթոշակի չափը, որից պակաս կենսաթոշակ ուղղակի չի կարող վճարվել։ Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ 18 000 կենսաթոշակառուի»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ սա, իհարկե, պետական բյուջեում ծախսերի որոշակի մեծացման կբերի՝ շուրջ 800 մլն-ի, բայց օրենքն ընդունելուց հետո անմիջապես վերահաշվարկ կկատարվի եւ օրենքին կտրվի հետադարձ ուժ․

«Այն անձանց կվճարվի գումար, որոնք փաստացի ցածր են ստանում 25500 դրամից։ Կկատարվի վերահաշվարկ եւ չվճարված գումարները կվճարվեն նրանց»,-ասաց Սաիյանը։ Նա նշեց, որ 25500 դրամ սահմանելով կենսաթոշակառուների շրջանում իսպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: