01/18/2026

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը բանակ չեն զորակոչվի

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը բանակ չեն զորակոչվի

ՀՀ կառավարությունը տարկետման իրավունք տվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանն ու Գեղամ Գագիկի Ղադիմյանը կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս մասին որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։

«Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը և Գեղամ Ղադիմյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքականի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին»,- նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշման մեջ:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ֆուտբոլիստներին մինչ այդ տարկետում էր տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Եվ քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: