01/18/2026

Հայաստանից հումանիտար օգնություն կուղարկվի Իրան

Հայաստանից հումանիտար օգնություն կուղարկվի Իրան

«Հայաստանից հումանիտար օգնություն կուղարկվի ԻԻՀ», – այս մասին այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նաև նշեց, որ մարտի 28-ին հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ: Ջհեղեղի պատճառով Կարմիր մահիկն օգնության խնդրանքով դիմել է տարբեր բարեգործական կազմակերպությունների:

 
Ռուս հայկական հումանիտար կենտրոնի հետ համատեղ մոտ օրերս Հայաստանից Իրան կուղարկվեն տեխնիկական միջոցներ, մեքենաներ և փրկարարներ:

«Թվերը դեռ հստակ չեն, կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում միայն՝ գործուղման հետ կապված, որովհետև գույքը, որ ուղարկվում է, միայն Հայաստանինը չէ», – պարզաբանեց Ֆելիքս Ցոլակյանը:

 

shantnews.am

 

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: