01/18/2026

Սիրիայում եւ Իրաքում պարտությունից հետո ԻՊ-ը թեքվում է դեպի ԱՊՀ, այդ թվում Հայաստան. ՌԴ ՆԳՆ

Սիրիայում եւ Իրաքում պարտությունից հետո ԻՊ-ը թեքվում է դեպի ԱՊՀ, այդ թվում Հայաստան. ՌԴ ՆԳՆ

Սիրիայում եւ Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետությունը» հետաքրքրությունը տեղափոխում է դեպի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի տարածք, ասել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դիմակայության գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ուրբաթ օրը նա հանդես է եկել  զեկույցով Ռուսաստանի ՆԳՆ Վ.Յա. Կիկոտի անվան համալսարանում, որտեղ տեղի է ունեցել «Ծայրահեղականության եւ ահաբեկչության դիմակայության գործում միջազգային համագործակցության առաջնահերթ խնդիրները» II միջազգային գիտագործնական կոնֆերանսի բացումը։

Իլյինիխի խոսքով՝ ԻՊ գործիչները պլաններ են փայփայում կազմավորելու համաշխարհային ահաբեկչական ցանցեր, «քնած» օղակներ, որոնք կկարողանային ահաբեկչական գրոհներ իրականացնել ողջ աշխարհում։

«Սիրիայում եւ Իրաքում խալիֆայության ռազմավարական պարտությունը «Իսլամական պետության» շահերը կտեղափոխի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,- ասել է նա։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: