01/18/2026

Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով

Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է,

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են  Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածը (մերկասառույց) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Լոռու, Տավուշի  և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 29-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: