01/18/2026

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպումը, որը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղությանը համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցությունների իրականացմանը միտված հետագա քայլերի իրականացմանը:

Նա նաեւ ողջունում է նրանց վերահանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպես նաեւ շարունակելու երկխոսությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը:

Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կարեւոր միջնորդական առաքելության համար եւ վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը նրանց շարունակական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: