01/18/2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադարձ է եղել նաեւ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձեւավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: