01/18/2026

Ալիևը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ալիևը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում հանդիպման մասին:

Ալիևի խոսքով, Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում առաջընթաց կա: «Բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի մարդասիրական ակցիաներով: Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև են, ինչպես երկար տարիներ եղել են: Բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդվել, մենք շատ դրական ենք գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարությունը, որում նշված է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն երկու կողմերի համաձայնությամբ», – ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ Բաքուն համաձայնություն չի տվել դրան:

Ալիևը բանակցությունները գնահատել են կառուցողական ու դրական: «Մենք քննարկել ենք մարդկանց միջև շփումների շրջանակում վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցեր: Նախկինում կապեր եղել են հասարակության ներկայացուցիչների միջև: Այինքն, այդ մասին [մարդասիրական միջոցառումների] մասին խոսելը վաղ է», – ասել է Ադրբեջանի ղեկավարը:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: