01/18/2026

Հարվարդի համալսարանը Հայոց ցեղասպանության մասին գիրք լույս կընծայի

Հարվարդի համալսարանը Հայոց ցեղասպանության մասին գիրք լույս կընծայի

Հարվարդի համալսարանի նոր գիրքը՝ «Երեսուն տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ.» լույս կտեսնի ապրիլին:

Հեղինակներն են ցեղասպանության խնդրով զբաղվող երկու իսրայելցի մասնագետներ՝ Բեննի Մորիսը և Դրոր Զեվին:

Գիրքը հիշեցնում է, որ Օսմանյան կայրությունում փոքրամասնությունների բնաջնջումը շարունակվել է երեսուն տարի, և Անատոլիայում բռնությունների ալիքը երեք փուլ է ունեցել:
 
Հեղինակների համոզմամբ` երեք փուլերն էլ ծառայել են նույն նպատակին և շարունակական գործընթաց են եղել, ինչի արդյունքում 1924թ. հայերի, հույների և ասորիների թիվը կազմում էր ընդհանուր բնակչության երկու տոկոսը:
 

artsakhpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: