01/18/2026

Քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին․ Արսեն Թորոսյան

Քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը․

«Այս պահին Հայաստանում չեմ եւ քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: