01/18/2026

Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է

Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 15:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանպարհները փակ են:

Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, իսկ Դիլիջանի ոլորանները, Սարավան-Զանգեր ավտոճանապարհը  և Երևան-Մեղրի ավտոճանապարհի (Մ-2) 148-րդ կմ-ից դեպի Ջերմուկ հատվածը  դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է,  Գյումրի-Աշոցք, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: