01/18/2026

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել էր 20 մեքենա՝ 30 ուղեւորով

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել էր 20 մեքենա՝ 30 ուղեւորով

Մարտի 31-ին, ժամը 11:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, կան այլ արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Փրկարարները, «Վայքի ՃՇՇ»-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա (մոտ 30 ուղևոր):

Ժամը 14:08-ից մինչև 19:46-ը Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 161-168-րդ կմ-երին փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: