01/18/2026

Անկարայում հաշվել են քվեաթերթիկների 76 տոկոսը․ Էրդողանը կորցնում է մայրաքաղաքը

Անկարայում հաշվել են քվեաթերթիկների 76 տոկոսը․ Էրդողանը կորցնում է մայրաքաղաքը

Թուրքիայի մայրաքաղաքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտվում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշին։

Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝  քվեատուփերի 76 տոկոսի տվյալներով Մանսուր Յավաշը հավաքել է 50, իսկ Էրդողանի կուսակից Մեհմեդ Օզհասեքին 47.8 տոկոսը։

Նշենք, որ Ստամբուլում 2 տոկոս առավելությամբ իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմն է։ Այնտեղ բացվել է քվեատուփերի 86 տոկոսը։

Ընդհանուր Թուրքիայում այս պահին բացվել է քվեատուփերի 60 տոկոսը, ըստ որի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 46.6, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 31, «Լավ» կուսակցությունը՝ 6.5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 5.8 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 3,6 տոկոս։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: