01/18/2026

Նախնական արդյունքներով Ուկրաինայում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Նախնական արդյունքներով Ուկրաինայում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, նախնական տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.7 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 18.6 տոկոսը:

Նշվում է, որ ուկրաինական «1+1 հեռուստաընկերությունը հարցումներ է անցկացրել ընտրական տեղամասերում, որի արդյունքներով Զելենսկին հավաքել է ձայների 30.1 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 18.5 տոկոսը:

Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: