01/18/2026

Փոխնախարարին 3000 դոլար կաշառք էր տվել ՀՀ գլխավոր մանկաբարձը. «քննությունը կպարզի»

Փոխնախարարին 3000 դոլար կաշառք էր տվել ՀՀ գլխավոր մանկաբարձը. «քննությունը կպարզի»

Մարտի 30-ին Ազգային անտանգության ծառայությունը ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառք վերցնելիս։ Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ փոխնախարարին 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց փոխնախարարին կաշառելու լուրը։ Հարցին, թե եղել է կաշառք տալու պահին, գլխավոր մանկաբարձը պատասխանեց․ «Ոչինչ ասել չեմ կարող։ Քննչականը քննություն է անում, կպարզվի»։
 

lragir.am

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: