01/18/2026

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում. գործիչներից մի քանիսը հանդիպում են վարչապետի հետ

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում. գործիչներից մի քանիսը հանդիպում են վարչապետի հետ

ՀՀ կառավարության շենքի մոտ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխատակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտում թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարության որոշման վերաբերյալ:  Նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետի հետ և ներկայացնել իրենց խնդիրը:

«Իրավական կողմի հետ կապված կդժվարանամ ինչ-որ բան ասել, սակայն չէի ցանկանա, որ Օրբելյանը թատրոնում չլիներ: Նա որպես տնօրեն իրեն արդարացրել է»,- լրագրողների հետ զրույցում նշեց պարուհի Սոնա Վարդանյանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և նշեց, որ նրանց ձայնը լսելի կլինի: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հավաքվածներին փոխանցեց, որ խումբ կազմեն վարչապետի հետ հանդիպման համար: Բողոքի ակցիայի մասնակից գործիչներից մի քանիսն արդեն հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ: 

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը: Օրբելյանը կշարունակի պաշտոնավարել որպես Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար: 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: