01/18/2026

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է

Նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում 5 թեկնածու էր առաջադրված: Ազգային էքզիթ-փոլի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին է, ով ստացել է ընտրողների ձայների 30,4 տոկոսը:

Ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցման տվյալներով՝ նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 17,8 տոկոս ձայնով: Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն է՝ 14,2 տոկոս ձայնով:

Նրանց հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսկացության թեկնածու Յուրի Բոյկոն, որը ստացել է 9,8 տոկոս ձայն, իսկ հինգերորդը նախագահական աթոռի համար մրցապայքարում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության թեկնածու Անատոլի Գրիցենկոն է, որն ստացել է ձայների 7,1 տոկոսը:

Քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ավելի քան 50 տոկոս ձայն, ապրիլի 21-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների երկրորդ փուլ են անցել Զելենսկին եւ գործող նախագահ Պորոշենկոն:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: