01/18/2026

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգյահլըն կտրուկ է արձագանքել՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից Նյու Յորքում արված ագրեսիվ արտահայտություններին, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:

Դ.Տոնոյանը, ով լավ է տեղեկացված հայկական բանակում տիրող ողբալի իրավիճակի մասին, փորձում է տարբեր ձևերով թաքցնել այն երկրի ղեկավարությունից և հասարակությունից: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում անցկացնելով բանակի ղեկավարության հետ, ընդունում է, որ Հայաստանի զինված ուժերը կառավարվում են գողական կանոններով, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում երկրի համար: Բանը հասել է նրան, որ Ն. Փաշինյանը արդեն լուրջ մտահոգություն է հայտնել Մեղրիում զինվորների ապստամբության կապակցությամբ, դրա հետ մեկտեղ նշելով՝ թիկունքային ստորաբաժանումներում ոչ մարտական կորուստների թվի ավելացում, ինչպես նաև հասարակությանը տեղեկացնելով՝ Հայաստանի Պնախարարությունում և Գլխավոր շտաբում կոռուպցիայի, գողության և կաշառակերության դեպքերի մասին:

Հանդես գալով նման անհեթեթ հայտարարություններով, Դ.Տոնոյանը կրկին անգամ պաշտոնապես ցուցադրում է Հայաստանի օկուպացիոն էությունը: Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում (Տոնոյանը ժամանել է ԱՄՆ, մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ խորհրդաժողովին) պաշտպանության նախարարի նման ագրեսիվ և ռեակցիոն հայտարարությունները հանդիսանում են՝ խաղաղության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջազգային իրավունքի ու նորմերի հանդեպ Հայաստանի անհարգալից վերաբերմունքի դրսևորումը:

Անշուշտ, Նյու-Յորքում հայկական սփյուռքի առջև հանդես եկող Դ.Տոնոյանի հիմնական նպատակը ոչ այլ ինչ է, քան նրան մոլորության մեջ գցելու փորձ և լրացուցիչ փողեր աղերսել հայկական սփյուռքից, որպեսզի ծածկել նրանց կողմից գողացված և թալանված ֆինանսական միջոցները:

«Ամփոփելով վերը նշվածը, կարող եմ նշել, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է և պատրաստ է իր ունեցած ողջ ուժն ու հզորությունը նետել օկուպանտների վրա՝ իր հողերն ազատագրելու նպատակներին հասնելու համար», — ասել է գնդապետ Դարգյահլին:

Նյութի աղբյուր Armenia.az

time24.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: