01/18/2026

Գավառի հիվանդանոցում հղիությունն ընդհատելու ընթացքում 26–ամյա կին է մահացել

Գավառի հիվանդանոցում հղիությունն ընդհատելու ընթացքում 26–ամյա կին է մահացել

Հարազատները չեն վստահում Գավառի հիվանդանոցին, այդ պատճառով աղջկա դին տեղափոխել են Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։ Նրանք պահանջում են, որ մեղավորներն արժանի պատիժ կրեն։

Գավառ քաղաքի հիվանդանոցում մահացած 26–ամյա կնոջ դեպքով քրեական գործ է հարուցվել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է մարտի 29-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատները պատմել են. «Հասմիկը 2 երեխաների մայր է, նա կյանքում առողջական խնդիրներ չի ունեցել։ Իր խնամքին ուներ 2 որդի, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական»։

Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին նա իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա բուժքրոջը հայտնել է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում մահացել։

Հարազատները չեն վստահում Գավառի հիվանդանոցին, այդ պատճառով աղջկա դին տեղափոխել են Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։ Նրանք պահանջում են, որ մեղավորներն արժանի պատիժ կրեն։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: