01/18/2026

Պետությունը վարձու աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

Պետությունը վարձու աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

Վարձու աշխատողներն անկախ աշխատավարձի մեծությունից կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Վարձու աշխատողները հարկվելու են ոչ թե եկամտային հարկի ստանդարտ սանդղակի կամ կառավարության առաջարկած համահարթ դրույքաչափով, այլ 5000 դրամ ամրագրված դրույքաչափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: