01/18/2026

ԱՀ և ՀՀ նախագահները Մաղավուզ գյուղում մասնակցել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը

ԱՀ և ՀՀ նախագահները Մաղավուզ գյուղում մասնակցել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:
 
Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահը կարեւորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես մեր ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը:
 
 
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը:

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: