01/18/2026

Ստամբուլի քաղաքապետ դարձավ ընդդիմադիր թեկնածուն

Ստամբուլի քաղաքապետ դարձավ ընդդիմադիր թեկնածուն

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է Ստամբուլի նոր քաղաքապետի անունը։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը պարտվել է 25000 ձայնի տարբերությամբ։ Նոր քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Իշխող կուսակցությունը հայտնել է, որ բողոքարկելու է թե Ստամբուլի, թե Անկարայի արդյունքները, քանի որ իրենց տվյալներով մեծ թվով խախտումներ են արձանագրվել։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 44 տոկոս, սակայն կորցրել է նախկինում ունեցած քաղաքները, այդ թվում մայրաքաղաք Անկարան, Իզմիրը եւ Անթալիան։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: