01/18/2026

Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվեցին Եռաբլուր

Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվեցին Եռաբլուր

«Խարույկ» արշավական ակումբի նախաձեռնությամբ բազմաթիվ երիտասարդներ, մտավորականներ, Քառօրյայի մասնակից տղաներ Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին ու երթով շարժվեցին Եռաբլուր՝ ի հիշատակ  Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակի:

Երթի մասնակիցները նախ Ազատության հրապարակում մոմավառություն կատարեցին, շուրջպար բռնեցին, այնուհետև Քառօրյայի զոհերի նկարները ձեռքներին երթով շարժվեցին դեպի Եռաբլուր:

«Միջոցառումը փորձում ենք ավանդական դարձնել Հայաստանում: Այս տարի որոշեցինք քայլել Ազատության հրապարակից: Հիմնական նպատակն այն է, որ հայերն իմանան Եռաբլուրի ճանապարհը, ճանաչեն իրենց հերոսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց երթը նախաձեռնած «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը:

Նրա խոսքով՝ երթին միացել են բազմաթիվ մտավորականներ, երիտասարդներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 1200-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: