01/18/2026

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ ապրիլի 2-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ծաղկեպասակ է դրվել նաև Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:
 
armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: