01/18/2026

Գյուղ ուսուցիչ հարս են բերում, որպեսզի գյուղի դպրոցում ուսուցիչ ունենան․ Սերոբ Խաչատրյան

Գյուղ ուսուցիչ հարս են բերում, որպեսզի գյուղի դպրոցում ուսուցիչ ունենան․ Սերոբ Խաչատրյան

Այսօր՝ ապրիլի 2-ին, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ իրենք մշտապես լսել են, որ կրթությունը կարևոր է, սակայն կրթության ոլորտի բարելավման համար քայլեր չեն կատարվել։ Նրա խոսքով, ներկայումս այնքան շատ են կուտակված խնդիրները, որ մեկ ամսվա կամ մեկ տարվա ընթացքում լուծելն անհնար է։

Քննարկման մյուս բանախոսները ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ արձանագրեցին առկա խնդիրները․ «Լուծումներ մշակվում են և այժմ պետք է անցնենք դրանց իրագործմանը, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ գտնել դպրոցների վիճակի բարելավման համար»։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ շարունակեց․ «Անցյալ տարի արդեն իսկ բավական մեծ աշխատանքներ են տարվել և այս տարի էլ դրանք կշարունակվեն»։

Քննարկման մասնակիցները խոսեցին հիմնականում հեռավոր գյուղեղում առկա խնդիրների մասին․ «Ուսուցիչների մեծ մասը հարևան գյուղերից են հասնում դպրոց, գյուղ ուսուցիչ հարս են բերում, որպեսզի գյուղի դպրոցում ուսուցիչ ունենան։ Ուսուցիչներն էլ պարբերաբար փոխվում են, ինչը նույնպես խնդրահարույց է։ Ուսուցիչ կա ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, որից 15 հազարը ծախսում է ճանապարհածախսի վրա»,-նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: