01/18/2026

Սյունիքի մարզի ոստիկանները հերթական խոշոր չափի թմրանյութերի դեպքն են բացահայտել. կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի ոստիկանները հերթական խոշոր չափի թմրանյութերի դեպքն են բացահայտել. կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության աշխատակիցները մարտի 30-ին, ստացված օպերատիվ տվալներն իրացնելով ու համագործակցելով ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրու զորամասի ծառայողների հետ, Սյունիքի մարզում գտնվող X հսկիչ անցագրային կետում ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում բացահայտել են մաքսանենգության հերթական դեպքը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու սահմանապահ զորքերի ծառայողները պարզել են, որ Կապանի բնակիչ Էդիկ Պ.-ն առանց իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու եւ մաքսանենգություն կատարելու դիտավորությամբ խախտելով տեղափոխման համար սահմանված կանոնները՝ այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել եւ Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է անհայտ անձից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով 27 գրամ ընդհանուր քաշով «Պրիգաբալին» տեսակի 150մլ. թվով 240 հաբ եւ «Տրամադոլ» տեսակի 200մլ. թվով 10 հաբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր-ի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի եւ 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Էդիկ Պ.-ն ձերբակալվել է։


 



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: