01/18/2026

Ռուսաստանի Դաշնությունում վթարվել է հայկական միկրոավտոբուս

Ռուսաստանի Դաշնությունում վթարվել է հայկական միկրոավտոբուս

Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհին ապրիլի 1-ին  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ իրար են բախվել «Chevrolet Cruze» մակնիշի (վարորդ՝ ՌԴ քաղաքացի Ա.Ռ., ծնված 1973 թ.) և «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Վ.Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները. վերջինս 15 ուղևորով Վլադիկովկաս քաղաքից ուղևորվում էր Մոսկվա քաղաք:

«Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա.Կ.-ն (ծնված 1978 թ.), տեղափոխվել են Նովոչերկասկ քաղաքի շտապ բժշկական օգնության հիվանդանոց, իսկ «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ ՀՀ քաղաքացի Է.Չ.-ին (ծնված 1943 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել:
 
armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: