01/18/2026

ԱՊՐԻԼԻ 2 …

ԱՊՐԻԼԻ 2 …

Այսօր՝ ապրիլի 2-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը,  մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր,որտեղ եղբայրական գերեզմանոցում հանգչում են նաեւ Ապրիլյան քառօրյայի կապանցի երեք զոհերը՝ Նորայր Գասպարյան, Արմեն Գասպարյան, Գագիկ Փարսադանյան:

Նրանց հիշատակը հարգելու էին եկել հարազատներն ու ընկերները, համայնքային իշխանության ներկայացուցիչները, դպրոցականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ կապանցիներ:

Հունան Պողոսյանը նաեւ մարզպետարանում հանդիպել է  Ն.Գասպարյանի մայրիկին եւ Ա.Գասպարյանի, Գ. Փարսադանյանի կանանց՝ պարզապես զրուցելու, նրանց ընտանիքների կյանքով, հոգսերով, խնդիրներով հետաքրքրվելու, ամեն հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար:

«Ձեր վիշտը կարող ենք սփոփել միայն նրանով, որ միշտ հիշենք նրանց ու իրենց հերոսական կյանքի օրինակը փոխանցենք հաջորդ սերունդներին», - նշեց մարզպետը:  

Այսօր հիշենք, որ 2016-ի Ապրիլյան քառօրյայում Սյունիքը  13 զոհ ունեցավ՝ Արմեն Հովհաննիսյան, Էդուարդ Ալեքսանյան, Սեդրակ Ասրյան, Գագիկ Փարսադանյան, Արմեն Գասպարյան, Սերգեյ Դանղյան, Եղիշե Նիկալյան, Կարո Համբարձումյան, Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Դավիթ Սարգսյան, Նարեկ Մկրտչյան, Նորայր Գասպարյան: Վերջին երկուսը ժամկետային զինծառայողներ էին, մյուսները՝ կամավորներ…

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: