01/18/2026

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների ուղեկցությամբ  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

 ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսների շիրիմներին, Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն խոստացավ խոսել, երբ ժամանակը գա:

ՀՀ երրորդ նախագահին ուղեկցում էին ՀՀԿ փոխնախագահներ Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Վարդան Այվազյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը և այլք:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: