01/18/2026

Սատարում եմ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը. Արմեն Աշոտյան

Սատարում եմ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը. Արմեն Աշոտյան

Սատարում եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: Ապրիլի 2-ին Եռաբլուր ռազմական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ դիվանագիտությունում կարեւոր է հստակություն ցուցադրել եւ հակառակորդին հասկացնել, որ եթե հայկական կողմին պատերազմի մեջ ներքաշեն, ապա հակառակորդը նոր կորուստներ կկրի:

«Ընդ որում բացառված չէ նաեւ «Իսկանդերի» կիրառումը: Պատերազմի արդյունքում կարող են նոր տարածքներ ազատագրվել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու-Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր պատրաստակամությունն էր հայտնել նոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը վերաձեւակերպել որպես «նոր պատերազմ նոր տարածքների համար» սկզբունքի:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: