01/18/2026

Պատերազմը չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված. Ալիեւ

Պատերազմը չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված. Ալիեւ

Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է, ավարտվել է դրա միայն մի փուլը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Այունհետեւ Ալիեւը խոսել է հակամարտության լուծման չարչրկված սեփական բանաձեւի մասին։ «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է: Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, որը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Անդրադառնալով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նա նաև նշել է, որ այն կարևոր էր «բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: Ալիևը շեշտել է. «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: